Հետաքրքիր օրինաչափությամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ցեղասպանության հռչակագրին անդրադառնալուց, «սեփական» հռչակագրի «հռչակումից» հետո, խնդրո առնչությամբ իր ուրույն «հռչակումներով» հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այն, որ յուրաքանչյուր պաշտոնյայի թիկնապահ իր շեֆի մասին ամենատեղեկացվածն է, լուծում է անգամ ղեկավարների մակարդակի հարցեր, շատերին է հայտնի, բայց որ ոմանք կարող են արգելել անգամ պաշտոնյային հեռվից տեսնել, բացահայտվեց այս շաբաթ: Եվ այսպես:
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավականին թեժ ու տեսարժան լինել: Բանն այն է, որ Աբովյանում արդեն իսկ «սեփական» նախընտրական շտաբն է բացել և քաղաքացիների ընդունելություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի զարմիկ, ոչ անհայտ` operativ.am կայքը «նայող» Էդվին Թադևոսյանը, որն օրերս մամուլում ասել էր, թե չի բացառվում իր թեկնածության առաջադրումը:
Հայաստանի երկրորդ նախագահը կրկին սեփական կայքի հարցերին է պատասխանել: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Միամտություն կլինի կարծելը, թե խորհրդարանական մոդելը ինքնաբերաբար կբերի ժողովրդավարական և մրցակցային կուսակցական միջավայրի առաջացմանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը իշխող մեծամասնությունը քաղաքական հետապնդում չի որակում, ավելին, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ՀՀԿ-ն բացահայտ դրականորեն է տրամադրված ՀԽ-ի անդամների ձերբակալման փաստին:
Ապրիլի 9-ին կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ հարկային օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, կրկին հիշեց փոքր բիզնեսը՝ սկսած կոշկակարներից, վերջացրած կրկնուսույցներով։
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...